Դպրոցն իմ տունն է հարազատ

May 11, 2007

Հերթական արձակուրդներն էին մոտենում ավարտին: Սարիբեկ Ավետիսյանը պատրաստվում էր երկարատև ընդմիջումից հետո հանդիպել իր սիրելի սաներին: Բայց վրա հասավ չարաբաստիկ լուրը` նա օպտիմալացվել էր: Աչքերի առջև մթագնեց, երբ լսեց լուրը: Ու առանց այդ էլ թույլ սիրտը չդիմացավ հարվածին ու տարավ չորրորդ կաթվածը:
Ինչքան արցունքներ հոսեցին աշակերտների աչքերից, երբ իմացան սիրելի ուսուցչի հետ կատարվածի մասին: Նա դպրոցի մի մասնիկն էր, աշակերտներին կրթող մի հզոր ուժ:
Իզուր չեն ասում. կաղանդը պետք է բնատուր լինի: Փոքրիկ տղա էր սարիբեկը, բայց կարիքից դրդված հովվություն էր անում: Սակայն ուսման մեծ ծարավ էր: Ընկեր հովիվներից մեկը գրաճանաչ մարդ էր: Եւ տղային հողի վրա տառերը գրել սովորեցրեց: Հետագայում Սարիբեկւ դպրոց սկսեց հաճախել ու դարձավ դպրոցի լավագույն աշակերտը: Երբ դպրոցն ավարտեց, նրան աշխատանքի ընդունեցին որպես ռուսերենի ուսուցիչ: Սակայն որոշ ժամանակ անց նա հասկացավ, որ իր տարերքը հայոց լեզուն է, հայ գրականությունը:
Անչափ մեծ էր եռանդը: Նույնիսկ հիվանդ օրերին դասի էր գալիս` չէ± որ իրենից էր կախված մի ամբողջ սերնդի կրթությունը: Մասնակցել էր Հայրենական մեծ պատերազմին, գիտեր, թե ինչ չարիք է պատերազմը: Ուստի իր աշակերտներին խաղաղասիրություն էր սովորեցնում: Սակայն գիտեր նաև, թե ինչ է հայրենիքն ու հայրենասիրությունը, ուստի կոչ էր անում անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին պայքարի ելնել, կյանքը չխնայել հանուն հայրենիքի:
Երբ դասարան էր մտնում, նույնիսկ չարաճճիները զգաստանում էին. թէ, չէին վախենում, ուղղակի մեծ էր հարգանքն ուսուցչի նկատմամբ: Նրա դասին պատրաստ էին բոլորը: Ինչպե±ս կարող էր մեկը կանգնել ու ասել, որ դասին պատրաստ չէ: Նրա հայացքից երևի ամոթահար կլիներ, կնախընտրեր գետինը մտնել, միայն թե ուսուցչի հանդիմանական հայացքին չարժանանար:
Ընկեր Ավետիսյանը բոլորին հավասար էր սիրում: Ու ամեն մեկի համար մի փաղաքշական խոսք կգտներ, յուրահատուկ մի գովասանք:
Աշակերտների հետ ուրախանում ու տխրում էր, նրանց հետ գնում դեպի մանկության գիրկը, նրանց էլ առաջնորդում դեպի գիտության դժվարահաս գագաթը: Բայն նա նաև հոգատար պապիկ էր բոլորի համար:
Իր սիրելի աշակերտներին նա իր սիրած անուններով էր դիմում: ՈՒ երբեմն, երբ որևէ անհետաձգելի գործ էր պատահում, նա լուր էր ուղարկում իր սաներից մեկին ու ասում.
-Վարդուհի ջան (կամ Անդրանիկ ջան), իմ տեղը պարապիր, մինչև ես գամ:
Ու հետո հպարտությամբ էր նայում իր աշակերտներին, որ կարողաղանում են դասը պարապել ու արդարացի գնահատականներ նշանակել:
Նրա համար դպրոցը երկրորդ տուն էր: Տուն, որտեղ նա անցկացրել էր իր կյանքի 60 տարիները: Աչքերից արցունքներ սկսեցին հոսել հուզմունքից ու ուրախությունից, երբ տեսավ, որ իր աշակերտներն իրեն չեն մոռացել ու հասուն կյանք ստանալուց առաջ եկել են օրհնանք ստանալու: Մինչ այդ չէր կարողանում խոսել, սակայն երբ տեսավ իր սիրելի աշակերտներին, որոնց հետ երկար ու ձիգ ճանապարհ էր անցել, որոնց հետ այդքան հուշեր էին կապված, սկսեց խոսել: Ու նրա ամեն մի խոսքը մի գանձ էր, որ կլուսավորի նրա սաների ճանապարհը կյանքի խորդուբորդ ուղիներում:

Հայկուհի Բարսեղյան

‘Ավանդականի և նորի խառնուրդն ավելի արդյունավետ կլինի’

May 10, 2007

Հարցազրույց Կրթության ազգային ինստիտուտի վերապատրաստող մասնագետ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թամարա Թովմասյանի հետ:

-Տիկին Թովմասյան, ի±նչ եք կարծում, հայոց լեզվի և գրականության ավարտական քննության նոր համակարգն իրեն կարդարացնի±:
-Եթե երեխան առաջինից մինչև տասներորդ դասարան դպրոց է գնացել և գիտելիքներ ստացել, խնդիրներ չի ունենա, քանի որ դպրոցում անցածից ավելին ավարտական քննության ժամանակ չի պահանջվում: Կարելի է ասել, որ սովորող երեխայի համար այդ թեստերը թույլ են: Աշակերտը չի գրում, այլ ընդամենը ընտրում է ճիշտ տարբերակը: Այսինքնª չիմանալով էլ կարող է պատահաբար ճիշտ պատասխանն ընտրել:
Եթե ուսուցիչները դպրոցում աշխատեն այնպես սրտացավությամբ, ինչպես տանն են պարապում աշակերտների հետ, կարծում եմª անբավարար ստացողներ չեն լինի: Հայոց լեզվին վերաբերող հարցերին պատասխանելը դժվար չի լինի: Երևի աշակերտները կդժվարանան գրականությունից, քանի որ այսօր քչերն են կարդում գրքեր. ամբողջ դասարանից 3-4 հոգի:
– Նոր քննակարգի համաձայն աշակերտը որևէ գրավոր աշխատանք չի կատարում, այլ ընդամենը առաջադրված տարբերակներից ընտրում է իր կարծիքով ճիշտ պատասխանը: Ի±նչ եք կարծում, աշակերտի աշխատանքը զուտ մեխանիկական գործողության չի վերածվում:
-Եթե աշակերտը տեսական գիտելիքներ ունի, նա ճիշտ կպատասխանի հարցերին: Այսինքն նա կմտածի, իր գիտելիքները կպրպտի: Իսկ չիմացողը, որի համար դա մեխանիկական աշխատանք կլինի, պատահմամբ 75-ից 10 հարցի կկարողանա ճիշտ պատասխանել, ինչը բավարար չէ:
– Ձեր կարծիքով, 2006-ի շրջանավարտները կկարողանա±ն հաջող հանձնել քննությունը, թե± նրանք դեռևս հոգեպես պատրաստ չեն թեստային համակարգով քննություն հանձնելուն:
-իտելիք ունեցող աշակերտը քննությունը կհանձնի: Հանձնել չեն կարողանա նրանք, ովքեր դպրոց են եկել միայն ձևականորեն, ոչ թե սովորելու համար: Իսկ կրկնուսույցների մոտ պարապողները, կարծում եմ, բոլորովին խնդիր չեն ունենա:
-Կրթական համակարգի բարեփոխումներից է նաև անցումը տասներկուամյա համակարգին: Ըստ Ձեզª արդարացվա±ծ է արդյոք 12-ամյա կրթությունը դպրոցում:
-Բնականաբար այո: Նոր համակարգի շնորհիվ ուսումնական ծրագիրը բավականին բեռնաթափվում է: Եթե նախկինում 9-10-րդ դասարանների աշակերտները մակերեսորեն ՙՈճաբանություն՚ էին անցնում, հաճախ էլ այլ ծրագրով էինք դասավանդում, հիմա այդպես չի լինի: Ծրագիրը բաժանվել է մի քանի տարիների միջև: Աշակերտակենտրոն ուսուցուցումը շատ ճիշտ է, քանի որ աշակերտը կարող է գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել, իր կարծիքներն ունենալ տարբեր հարցերի շուրջ: Կարծում եմ, ավանդականի և նորի խառնուրդն ավելի արդյունավետ կլինի:
-Որպեսզի աշակերտն իր կարծիքն ունենա որևէ գրական երկի վերաբերյալ, պետք է այն կարդա: Բայց ինքներդ ասացիք, որ քչերն են կարդում: Ինչպես պետք է վարվի ուսուցիչն այս դեպքում:
– Իմ փորձից ելնելով` ասեմ, որ ուսուցիչը պետք է առանձնացնի տվյալ երկի առանցքային հատվածները և դասարանում դրանց վերաբերյալ խմբային աշխատանք կազմակերպի: Այդպես գոնե այդ երկը չկարդացած աշակերտները մի քիչ ծանոթանում են դրա հիմնական գաղափարին և իրենց կարծիքը կազմում դրա մասին:
-Ի±նչ եք կարծում, նոր կրթական մեթո±դն է արդյունավետ, թե± հինը:
-Բնականաբար նորն ավելի արդյունավետ է: Օրինակ` նախկինում ուսուցիչը աշակերտին կանչում էր գրատախտակի մոտ, ապա հաջորդին էր կանչում, հետո դասն էր հանձնարարում: Իսկ մյուս աշակերտները օրվա դասին որևէ մասնակցություն չէին ունենում: Ամեն օր նույն պատկերն էր, ինչը ձանձրացնում էր աշակերտներին: Շատերն էլ ՙհերթ՚ էին պահում: Այսօր ՙվերջին նստարանի աշակերտ՚ գաղափարն աստիճանաբար անհետանում է: Խմբային ու անհատական աշխատանքի շնորհիվ դասին մասնակցում են բոլոր աշակերտները, իսկ դասն ավելի հետաքրքիր է դառնում:
-Որպես ուսուցիչներին վերապատրաստող մասնագետ, ի±նչ եք կարծում, ավանդական դասավանդման մեթոդներին սովոր ուսուցիչները հե±շտ են ընդունում նորը:
-Առաջին դասին, որպես կանոն, անորոշ զգացումով են գալիս: Երկրորդ դասից սառույցը կոտրվում է, և նրանք տարվում են դասավանդման նոր մեթոդներով: Նույնիսկ ուզում են որ վերապատրաստման դասընթացն ավելի երկար տևի: Շուրջ 380 ուսուցիչ եմ վերապատրաստել, և բոլորն էլ հաճույքով են դասերին մասնակցել: Դասավանդման մեծ փորձ ունեցողներն ավելի շուտ են յուրացնում նոր մեթոդները: Միայն մեկ ուսուցչուհի կար, որ անընդհատ ավանդական մեթոդներն էր պաշտպանում, բայց երբ հարցրի, թե որն է ավանդական մեթոդի առավելությունը, պատասխանել չկարողացավ:
-Սեպտեմբերից դպրոցներում կկիրառվի գնահատման 10 բալանոց համակարգը: Այն արդար գնահատելու հնարավորություն կտա±:
-Անշուշտ: Եթե նախկինում միայն ուսուցիչն էր գնահատում, ապա նոր համակարգի համաձայն կլինի ինքնագնահատում, խմբային գնահատում և ուսուցչի գնահատականը: Աշակերտն ամեն օր ըստ գնահատման հարցաթերթիկի գնահատում է իրեն, ապա միջին գնահատական է դուրս բերվում: Տասը բալանոց համակարգի միջոցով ավելի լիարժեք և արդարացի կերպով կարելի է գնահատել: Բացի այդ, այսօր ոչ միայն գիտելիքն է գնահատվում, այլև աշակերտի մասնակցությունը դասին, նրա հմտությունները:

Հայկուհի Բարսեղյան

April 12, 2007

pap.jpgpap.jpg

ՙԱշխարհը գութանի մոտ է լիանում՚

April 12, 2007

    Աշխատելն ամոթ բան չէ: Ամոթ է, երբ մարդ կարող է աշխատել, բայց նախընտրում է սոված նստել,- այսպես է խրատում իր թոռնիկներին  75-ամյա Կառլեն պապը, երբ տեսնում է երիտասարդության մեծամիտ վարքը:   Դեռ տասը տարեկան էր, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Հայրը ռազմադաշտ գնաց ու զոհվեց:  Բազմանդամ ընտանիքի գոգսը մնաց փոքրիկ Կառլենի  ուսերին. նա էր ավագ երեխան: Թողեց ուսումն ու սկսեց աշխատել: Իր քրտինքով էր հաց վաստակում ու պահում ընտանիքը: Եվ հետագայում էլ եղբայրների համար մնաց որպես հայր:  Երկու եղբայրներին ամուսնացրեց, նրանց համար տուն կառուցեց, հետո նոր սկսեցինք մեր տան շինարարությունը: Դժվար ժամանակներ էին. հետն էլ երեք ուսանող էինք պահում,- հիշում է Սեդա տատըª Կառլեն Խաչատրյանի կինը:  Կարիքից դրդվածª Կառլեն Խաչատրյանը  թողել էր ուսումը, սակայն ուզում էր, որ իր զավակներն անպայման բարձրագույն կրթություն ստանան:   Հիմա էլ նա իր աշխատասիրությամբ ու եռանդով գերազանցում է բոլորին: Տասնյակ մասնագիտություններ է փորձել. աշխատել է ջրվոր, հնձվոր, խոտ հավաքող, ցանք անող, նախրորդ, ապա կապավոր, ռադիքյի հսկիչª փոստում, գիշերային հերթապահ պահակ: Ու ամեն տեղ էլ փայլել է աշխատասիրությամբ, արժանացել  պատվոգրերի ու դրամական պարգևների:  Այժմ էլ անդադար աշխատում է. վաղ առավոտյան հանդ է գնում ու երեկոյան վերադառնում: Իր հողամասի ամեն մի թիզ հողն անգիր գիտի. որ ծառը քանի տարեկան է, որ բույսը ինչպես պետք է խնամել: Կառլեն պապը հատկապես հաճույքով է խնամում  ծաղիկները: Նրա ծաղկանոցը շրջակայքում ամենագողոցիկն ու խնամվածն է:  Երբ Կառլեն պապը  տուն է մտնում, թոռնիկները հավաքվում են շուրջը: Նայում է նրանվ  անհոգ դեմքերին, ապա բարիքներով լի սեղանին ու մրմնջում.ՙԱյո, աշխարհը գութանի մոտ է լիանում՚: 

 

 

 

 

Հայկուհի Բարսեղյան                          

Փոքրիկ հայրենասերը

April 9, 2007

ՙՄեկ փիսո , երկու փիսո , երեք փիսո, չորս փիսո, էս էլ մամա կատու՚,- այսպես է երեքամյա Գոռը հաշվում իր կատուներին, չնայած դեռ դպրոց չի գնում, հաշվել էլ չգիտի:
Փոքրիկ Գոռը տանեցիների ու հարևանների ուրախությունն է: Հաճախ են հավաքվում ու ՙբարկացնում՚ Գոռին, որպեսզի հիանան նրա հնարամիտ պատասխաններով: Իսկ երբ հարցնում են, թե երբ մեծանաª ինչ կդառնա, փոքրիկը պատասխանում է.ՙԵս որ մեծացա, մարդասպան կդառնամ, որ թուրքերին սպանեմ ու Արարատը ետ բերեմ՚: Բոլորը զարմանում են, թե երեքամյա փոքրիկին որտեղից այդպիսի գաղափարներ. նրան ոչ ոք նման մտքեր չի ներշնչել: Գոռը նաև բոլորին ասում է, որ ինքը Հայաստանը շատ է սիրում:
ՙԻսկական հայրենասեր է՚,- որդու մասին խոսելիս հպարտությամբ ասում է հայրը Արարատը:
Գոռը հատկապես շատ է սիրում կենդանիներ: Ամբողջ օրը միայն կենդանիների մասին է խոսում: Ամեն տուն մտնողին էլ ցույց է տալիս իր ՙփիսոներին ու հավիկներին՚:
ՙՄի անգամ գիշերն արթնացավ ու բադիկներ ուզեց: Բայց նման խաղալիք չուներ: Ոչ մի կերպ հանգստացնել չկարողացանք,: Հայրը ստիպված խանութ գնաց ու բադիկների մի ամբողջ ընտանիք բերեց: Գոռն էլ իր փոքրիկ լողավազանում սկսեց նրանց լողացնել՚,- պատմում է փոքրիկի մայրը` Իզաբելան:
Հայրենիքից ու կենդանիներից բացի Գոռը սիրում է նաև սովորել: Նա ինքն է խնդրում տատին, որ իրեն ոտանավորներ սովորեցնի: Հաճույքով է արտասանում ՙԲադիկ, բադիկ, կարմիր տոտիկ՚, ՙԾիտիկ, ծիտիկ, մոտ արի՚ և այլ բանաստեղծություններ: Նա նաև շատ է ուզում դպրոց գնալ ու ամեն օր հարցնում է.ՙՄամ, ինձ դպրոց կուղարկե±ս՚:
Փոքրիկ Գոռը նաև վառ երևակայություն ունի: Հաճախ թղթի վրա ինչ որ պատկերներ է նկարում ու մի ամբողջ պատմություն հորինում, որպեսզի բացատրի թե ինչ է կատարվում նկարում: Մի անգամ երկու ճնճղուկ էր նկարել: Թռչնակներից մեկի բերանը բաց էր: Գոռը բացատրեց, որ բաց բերանով թռչնակը լացում է ու իր մայրիկին ասում. ՙՄամա, մամա, սոված եմ, ինձ հաց տուր՚:
Իսկ տանեցիներից Գոռն ամենաշատը սիրում է պապին: Նույնիսկ կոնֆետը մենակ չի ուտում, պարտադիր մեկը կտա պապին, իսկ մյուսն ինքը կուտի: Քաջաբար պաշտպանում է պապին, երբ նրան բարկացնելու համար պապին են ՙնեղում՚:
Այսպես փոքրիկ Գոռը կյանք է մտնում ու ցանկանում է որքան հնարավոր է շուտ մեծանալ:

Հայկուհի Բարսեղյան

Մարտունու միակն ու վթարայինը

April 9, 2007

-Փառք Աստծո, մենք ընթերցողների պակաս չունենք, այն էլ մեր ժամանակներում, երբ երիտասարդությունը քիչ է կարդում,- ասում է Մարտունու կենտրոնականգրադարանիգրադարանավաուհի Կարինե Հայրապետյանը:
-Գրադարան հաճախ եմգնում, որովհետև սիրում եմգրքեր կարդալ: Մեր ուսուցչուհին էլ շատ էգրքեր հանձնարարում կարդալու համար: Ես հիմնականում բոլորը կարդում եմ,- ասում է 8-րդ դասարանցի Մարիամը:
Մարտունու կենտրոնականգրադարանը, որը հիմնադրվել է 1936 թ., ներկայումս քաղաքումգործող միակ գրադարանն է, որը սպասարկում է Մարտունի քաղաքը և հարակից 17գյուղերը:
Գրադարանն ունի շուրջ 600 ընթերցող: Ընթերցողները հիմնականում ուսանողներն ու աշակերտներն են:
-Նույնիսկ Երևանում սովորող մարտունեցի ուսանողները մեր գրադարանից են օգտվում: Պատճառն այն է, որ նրանք երևանյանգրադարաններից չեն կարող օգտվել մայրաքաղաքիգրանցում չունենալու պատճառով,- ասում էգրադարանի տնօրեն Լիդա Ալեքսանյանը:
-Արտասահմանյանգրականությունից, հայգրականությունից հանձնարարվածգրքերի մեծ մասը ես Մարտունուգրադարանից եմ վերցնում: Այստեղ առանց ձևականություններիգիրքը միանգամից տալիս են, եթե տեղում կա,- ասում է ԵՊՀ ուսանողուհի Թեհմինեն:
Գրադարանը նորգրքեր հիմա քիչ է ստանում և ունեցած 70000 կտորգրքերը հիմնականում ստացել է սովետական տարիներին:
-Քաղաքապետարանն ամեն տարի որոշակիգումար է տրամադրում նորգրքեր ձեռք բերելու համար: Գնում ենք տարվա ընթացքում մեծ պահանջարկ ունեցողգրքերը: Երբեմն նաև բարերարներն ենգրքեր նվիրում: Օրինակ` անցած տարի ամերիկացի բարերաներ եկան Մարտունի ու մերգրադարանին անգլերեն գրքեր նվիրեցին,- ասում է տնօրեն Լիդա Ալեքսանյանը:
Մարտունու կենտրոնականգրադարանի տնօրենի խոսքերովգրադարանը ստանում է նաև օրաթերթեր, ամսագրեր, որոնք քաղաքացիները կարող են կարդալ ընթերցասրահում: Բայց արի ու տես, որգրադարանն ընթերցասրահ չունի:
-Գրադարանի ընթերցասրահն օգտագործում ենք որպես գրապահոց, քանի որ գրադարանի հիմնական մասնաշենքը վթարային է: Այլ հարմար սենյակ էլ չունենք որպես ընթերցասրահ օգտագործելու համար,- ասում է տիկին Ալեքսանյանը:
Սակայն ընթերցողներից շատերը կուզենային, որգրադարանն ընթերցասրահ ունենար:
-Եթեգրադարանում ընթերցասրահ լիներ, շատ լավ կլիներ: Ես որ հաճախ կգնայի այնտեղգիրք կարդալու. ընթերցասրահի մթնոլորտը հատուկ տրամադրում է կարդալու: Թե չէ հիմա, երբ բառարանից կամ հանրագիտարանից է պետք լինում օգտվել, իրենց կաբինետներից մեկում ենք կարդում, իսկ այդպես հարմար չէ,- նշում է 20-ամյա Անուշը:
Բացի այդ,գրքերը պահելու համար նորմալ պայմաններ չկան: Գրապահոցում խոնավ է, մանրահատակը` պոկված,գրապահարաններն էլ ջարդված են: Ձմռանն էլգրապահոցները չեն ջեռուցվում:
-Քաղաքապետարանն ամեն տարի վառելափայտ է տրամադրում, սակայն դա բավականացնում է միայն մի փոքրիկ սենյակ ջեռուցելու համար: Բոլոր աշխատակիցները ձմռանը մի սենյակում են հավաքվում: Իսկգրապահոցների ջեռուցման մասին անգամ խոսք լինել չի կարող,- նշում է տնօրեն Ալեքսանյանը:
Գրադարանի ևգրքերի վիճակից բողոքում են նաև ընթերցողները:
-Երբեմնգիրքը վերցնում ես ու հետո զղջում.գիրքն էնքան վատ վիճակում է լինում, որ նույնիսկ վախենում ես ձեռք տալ: Հաճախգրքերի միջից էջեր են պակասում, կամ էջերն այնքան մաշված են լինում, որ տառերը չեն երևում: Մեկ-մեկ էլգրքերը սոսնձում, կազմում եմ, ապա նոր հանձնում,- ասում է 10-րդ դասարանցի Աննան:
Սակայն կան նաև դրական տեղաշարժեր: Գրադարանը վերջերս մասնակցել է Սորոսի հիմնադրամի հայտարարած մրցույթին և շահել է ինտերնետային կապ: Գրադարանին ամեն ամիս տրվում է որոշակի ժամաքանակով կապ: Այնպես որ այժմ մարտունեցիները կարող են նաև ինտերնետայինգրադարաններից օգտվել:
-Երբեմնգնում եմգրադարան, օնլայն մասնագիտականգրքեր կարդալու համար: Լավ է, որ ինտերնետ կապ կա, թե չէգրադարանում նման մասնագիտականգրականություն չկա,- ասում է ԵՊՃՀ ուսանող Վահագնը:

Հայկուհի Բարսեղյան

Հայաստանում 7-10 ընձառյուծ կա

April 7, 2007

Երևանի կենդանաբանական այգու փոքրիկ այցելուները երկար կանգնում են գետաձիու, փղի, պարսկական հովազի վանդակների մոտ, բայց, օրինակ, Հայաստանի տարածքում բնակվող առաջավորասիական ընձառյուծին այստեղ հանդիպել չի հաջողվի: Բնապահպանական կազմակերպությունները հաշվել են, որ Հայաստանում այս տեսակի լավագույն դեպքում 10 նմուշ կա:
-Առաջավորասիական ընձառյուծների 8-10 առանձնյակ կա հաշվված: Ընձառյուծների այս տեսակի քանակը 7 անգամ կրճատվել է` 1952-1973 թվականներին սպանվել է 73 ընձառյուծ: Պահպանված առանձնյակներին էլ ոչնչացման վտանգ է սպառնում, քանի որ որսի պատճառով գրեթե սպառված է նրանց սննդի աղբյուրը (ընձառյուծների սնունդը Կարմիր գրքի մեջ գրանցված բեզոարյան այծն ու հայկական մուֆլոնն են), դրանից բացի որսագողությունն էլ է վտանգավոր,- ասում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի լրատվության բաժնի պատասխանատու Արթուր Խոյեցյանը:
Հայաստանում բնակվող մոտ 350 կենդանատեսակ ոչնչացման եզրին է: Վտանգի տակ են հատկապես հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, առաջավորասիական ընձառյուծը: Կենդանատեսակների պահպանման համար հասարակական կազմակերպությունները տարբեր միջոցառումներ են ձեռնարկում: Օրինակ` Սյունիքի մարզում, որի լեռներում բնակվում են հազվագյուտ ընձառյուծները, կազմակերպվել են շարադրությունների և նկարների մրցույթներ:
– Սյունիքի մարզի դպրոցներում աշակերտներին մենք ընձառյուծի մասին տեղեկություններ տվեցինք, ներկայացրինք նաև նրանց սպառնացող վտանգը: Բացատրեցինք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել ընձառյուծներին ոչնչացումից փրկելու համար: Ապա այս կենդանիների մասին շարադրությունների և նկարների մրցույթ հայտարարվեց: Աշակերտները մրցույթին մեծ ոգևորությամբ էին մասնակցում,- պատմում է Արթուր Խոյեցյանը:
Կարմիր գրքում տեղ գտած մի քանի կենդանատեսակներ էլ բնակվում են Երևանի կենդանաբանական այգում: Այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանի խոսքերով հազվադեպ հանդիպող կենդանիներին բազմացնելու համար իրենք դիմում են նաև ոչ ավանդական մեթոդների:
-Մենք վանդակներում սկյուռներ ունեինք (սկյուռներն էլ են գրանցված Կարմիր գրքում), բայց դրանց պահպանման համար որոշեցինք այդ սկյուռներն վանդակներից դուրս թողնել: Աչդյունքում սկյուռներն այգու տարածքում բազմացել են, ու նույնիսկ տարածվել են նաև մոտակա այգիներում,- նշում է Ս. Ղահրամանյանը:
Սակայն կենդանաբանական այգու բոլոր կենդանիները, Կարմիր գրքում գրանցված լինեն, թե ոչ, մեկ ընդհանուր խնդիր ունեն:
-Կենդանիները շատ վատ պայմաններում են ապրում, վանդակները փոքր են, տարածքը կենդանիների համար նեղ է,- ասում է Ս. Ղահրամանյանը,- բացի այդ վանդակները վերանորոգման կարիք ունեն:
Կենդանաբանական այգում բնակվում է մոտ 200 կենդանատեսակ: Մոտենում է ձմեռը և Սամվել Ղահրամանյանը խաստանում է, որ կենդանիներն այն կդիմավորեն ավելի հարմարավետ պայմաններում: Այգու ղեկավարությունը կարողացել է լրացուցիչ ֆինանսավորում հայթայթել, որը կծախսվի կենդանիների համար ավելի ջերմ պայմաններ ու որակյալ կեր ապահովելու համար:
Հայկուհի Բարսեղյան

Hello world!

April 7, 2007

Welcome to WordPress.com. This is your first post. Edit or delete it and start blogging!